Աշխարհի ռեկորդակիր Սերգեյ Աղաջանյանը Ռուսաստանի նոր ռեկորդ է սահմանել

02 Հուլիսի 2024, 16:55

Հայեր

Բազմատոնանոց տեխնիկայի և ուժային համարների քարշակման աշխարհի ռեկորդակիր Սերգեյ Աղաջանյանը՝ Լյուբերեցից, Ռուսաստանի նոր ռեկորդ է սահմանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում:

Աղաջանյանը 73,9 մետր հեռավորության վրա մոտ 6 տոննա կշռող «ՊԱԶ» ավտոբուսը քարշել է 2 րոպե 51 վայրկյանում։

Ռեկորդը գրանցել է «Աշխարհի հզորագույն ազգ» միջազգային հերոսական շարժման փորձագիտական խումբը:

Նշվում է, որ նման ռեկորդ սահմանելը բավականին բարդ է նույնիսկ ուժային էքստրիմի պրոֆեսիոնալ ներկայացուցիչների համար։