Աշխարհի շատ երկրներում սեպտեմբերի 2-ին, ի պաշտպանություն Արցախի, ակցիաներ են իրականացվել

03 Սեպտեմբերի 2023, 23:38

Քաղաքականություն

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախության հռչակման օրը, հայկական սփյուռքը կազմակերպել էր ակցիաներ աշխարհի տարբեր երկրներում՝ միանգամից հինգ մայրցամաքներում։

Ավստրալիայից Կանադա, Ուրուգվայից Լիբանան, Արցախից ԱՄՆ, ամենուր ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնել շրջափակված Արցախին՝ պահանջելով դադարեցնել շրջափակումը և բացել Լաչինի միջանցքը։

Alpha News-ը փորձել է հնարավորինս լուսաբանել ակցիաների մեծ մասը, որոնք անցկացվել են հետևյալ քաղաքներում՝ Ստեփանակերտ, Երևան, Վաշինգտոն, Վանկուվեր, Մոնրեալ, Բեռլին, Լոս Անջելես, Ախալքալաք, Ամստերդամ, Տորոնտո, Փարիզ, Մանչեստր, Թբիլիսի, Կոպենհագեն, Լոզան, Լոնդոն, Ստոկհոկմ, Մոնտեվիդեո, Սան Պաուլու, Կորդոբա, Սիդնեյ, Բեյրութ, Քեմբրիջ։