Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
20 Մայիսի 2025, 20:19
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան։
Օդանավակայանում Լավրովին դիմավորել են ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը և երկու երկրների դեսպաններ Գուրգեն Արսենյանն ու Սերգեյ Կոպիրկինը:
Հիշեցնենք, որ որ ՌԴ ԱԳ նախարարը մայիսի 21-ին հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։