Տավիղահարուհի Աշխեն Գևորգյանը ելույթ կունենա Տոլյատիի ֆիլհարմոնիայում

15 Հունվարի 2025, 16:21

Հայեր | Մշակույթ

Հունվարի 16-ին Տոլյատիի ֆիլհարմոնիայում կայանալիք փառատոնի շրջանակներում կներկայացվի «Տավիղի բյուրեղապակյա հնչյունները» ծրագիրը՝ մոսկվահայ տավիղահարուհի Աշխեն Գեւորգյանի մասնակցությամբ:

Կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի, Գեորգ Հենդելի, Աստոր Պիացոլայի և այլ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Հունվարի 19-ին էլ Աշխեն Գևորգյանը ֆիլհարմոնիայի մեծ բեմում կմասնակցի «Բալետի կախարդանքը» ծրագրին: