Ասկերանի շրջանում բերքահավաք է. աշխատանքները մեկնարկել են Խնապատ համայնքից

29 Հունիսի 2023, 09:40

Տնտեսություն և Բիզնես

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը հայտնում է, որ հացահատիկի բերքահավաքն արդեն սկսվել է Խնապատի համայնքի վարչական տարածքից` գարու հնձով։ Բնակլիմայական պայմանների շնորհիվ է, որ այստեղ բավականին վաղ է հասունացել բերքը:

Վարչական ղեկավարը մտահոգություն է հայտնում, որ բերքահավաքի ժամանակ, չնայած ռուս խաղաղապահների գործադրած ջանքերին, Ադրբեջանը, միևնույն է, խախտում է հրադադարը ու կրակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիների ուղղությամբ:

«Վերջին շրջանում խնդիրներ են առաջացել նաև դիզվառելիքի ձեռքբերման հարցում։ Ամարասի հովտում թթաթափի վերջին աշխատանքներն են ընթանում։ Հավաքված բերքը վերամշակվելու է հենց սեփականատերերի կողմից»,- «Արցախթերթի» հետ զրույցում ասել է վարչակազմի ղեկավարը։