Աստանայում կայացած սամբոյի ԱԱ-ում հայ մարզիկները հինգ մեդալ են նվաճել
10 Նոյեմբերի 2024, 22:11
Հայաստանի ներկայացուցիչներ Մայիս Ներսիսյանը (64 կգ) եւ Արսեն Խանջյանը (98 կգ) դարձել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած մարտական սամբոյի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ:
98 կգ քաշային Արման Ավանեսյանը նվաճել է սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մրցաշարի բրոնզե մեդալակիրներ են դարձել նաև Համլետ Սուքիասյանը (58 կգ) և Աննա Մկրտչյանը (+80 կգ):