Աստղիկ Մարտիրոսյանը ԱՄՆ-ում հանդես կգա մենահամերգով

26 Հուլիսի 2024, 20:24

Մշակույթ

Հայ երգչուհի, դաշնակահարուհի և կոմպոզիտոր Աստղիկ Մարտիրոսյանը օգոստոսի 3-ն ելույթ կունենա Joe’s Pub-ում՝ Նյու Յորքի հայտնի հանրային թատրոնի վեց ներկայացումներից մեկում:

Աստղիկ Մարտիրոսյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ է: 2022 թվականին արժանացել է The Magos Herrera Female Immigrant Musician Award մրցանակին, իսկ 2009 թվականին նրա «Distancia» ձայնասկավառակը ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն վոկալ ջազային ալբոմ» անվանակարգում։