Աստղիկ Սիրանոսյանը Փարիզի Աստվածամոր տաճարում կատարել է հին հայկական հիմնը
23 Սեպտեմբերի 2025, 15:48
Ֆրանսահայ թավջութակահարուհի Աստղիկ Սիրանոսյանը Փարիզի Աստվածամոր տաճարում Արևելյան քրիստոնյաների մատուռի կամարների տակ կատարել է «Հաւուն, Հաւուն» օրհներգը: Սուրբ Գրիգոր Նարեկացուն վերագրվող այս ստեղծագործությունը համարվում է հայ հոգևոր երաժշտության հնագույն նմուշներից մեկը:
Արևելյան քրիստոնյաների մատուռը, որը բացվել է 2025 թվականին, նվիրված է Արևելքի քրիստոնեական ավանդույթներին և կոչված է ուխտավորներին հիշեցնել արևելյան երկրներ եկող հոգևոր ակունքների մասին:
Աստղիկ Սիրանոսյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, նվագում է 1676 թվականին ստեղծված Ֆրանչեսկո Ռուջերիի բացառիկ թավջութակի վրա: 2016 թվականին նա թողարկել է ալբոմ՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասին։