«Աթաթուրք» սերիալը մեծ էկրան չի բարձրանա. «Դիսնեյ»-ը կատարել է Հայ դատի հանձնախմբի պահանջը
31 Հուլիսի 2023, 14:55
«Դիսնեյ Պլյուս»-ը որոշել է չցուցադրել «Աթաթուրք» սերիալը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ սերիալն արժեցել է 8 միլիոն դոլար, այն նկարահանել է հենց «Դիսնեյ»-ը։
Այժմ Թուրքիայի 100-ամյակին նվիրված սերիալը կվերափոխվի գեղարվեստական ֆիլմի և կցուցադրվի նոյեմբերի 3-ից, սակայն միայն Թուրքիայի կինոթատրոններում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախումը (ANCA) Դիսնեյից պահանջել էր չեղարկել ռազմական հանցագործի մասին սերիալի ցուցադրությունը։