ATF MEDIA-ի հիմնադիր Էդգար Գրիգորյանը՝ միջազգային տեխնոլոգիական ֆորումի բանախոս

29 Սեպտեմբերի 2024, 20:58

Հայեր

Նոյեմբերի 13-14-ը Մոսկվայում կանցկացվի »The Trends» 3-րդ միջազգային տեխնոլոգիական ֆորումը: Միջոցառման ժամանակ ելույթ կունենա նաև «ATF MEDIA» ընկերությունների միջազգային խմբի հիմնադիր, »DAOPEOPLE WEB3» սոցիալական ցանցի համահիմնադիր և ավելի քան 1,5 միլիոն բաժանորդ ունեցող մեդիա ձեռնարկատեր Էդգար Գրիգորյանը։

Էդգարը հայերի համար սոցիալական ցանցի ստեղծողն է։ «ATF MEDIA»-ին հաջողվել է իրականացնել այս նախագիծը ArmFriend հավելվածի տեսքով։

ArmFriend-ը անվտանգ մեսենջեր է, որտեղ բոլոր հաղորդագրությունները կոդավորված են, որին հասանելիություն չունեն նույնիսկ հավելված մշակողները: Օգտատերերը կարող են ծանոթանալ և ազատ շփվել մայրենի լեզվով՝ առանց հավելվածից դուրս գալու։