Aurora’s Sunrise ֆիլմը կցուցադրվի Ֆրեզնոյի համալսարանում

23 Օգոստոսի 2023, 16:34

Մշակույթ

Սեպտեմբերի 1-ին՝ Կալիֆորնիայի նահանգային համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղի «Սինեքալչր» ծրագրի և Հայագիտական ծրագրի համագործակցությամբ, տեղի է ունենալու Aurora’s Sunrise ֆիլմի ցուցադրությունը:

«Օսկար»-ի մրցանակաբաշխությունում Հայաստանի պաշտոնական ֆիլմը հանդիսացող Aurora’s Sunrise-ը տեղ է գտել «Նյու Յորք Թայմս»-ի «Քննադատի ընտրանին» ցանկում և ցուցադրվել է ավելի քան 40 միջազգային փառատոնների ժամանակ։

Ֆիլմը հիմնված է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարտիկանյանի (Արշալույս Մարտիկյան) իրական պատմության վրա: Այստեղ ներկայացվում է երիտասարդ հայ աղջնակի ողջ մնալու խիզախ պատմությունը։ Aurora’s Sunrise-ի ցուցադրությունից հետո բեմադրիչ Իննա Սահակյանը ֆիլմի շուրջ քննարկում կանցկացնի։