Australian Open 2024․ Էլինա Ավանեսյանը հաղթում է նաև զուգախաղում

18 Հունվարի 2024, 20:35

Սպորտ

Էլինա Ավանեսյան-Իրինա Շիմանովիչ զույգը դուրս է եկել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության զուգախաղի 1/16 եզրափակիչ՝ հաղթելով Դանիել Քոլինզ- Նադեժդա Կիչենոկ զույգին՝ 2-6, 6-4, 6-1:

Հաջորդ փուլում հայուհու և բելառուսուհու մրցակիցներն են Քրիստինա Բուչա- Ալեքսանդրա Պանովա զույգը։

Մինչ այդ Էլինա Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ հաղթել էր աշխարհի 8-րդ ռակետ, հույն Մարիա Սակարին։

sports.ru-ն գրում է, որ Ավանեսյանի հաղթանակը Սակարիի նկատմամբ Australian Open-ում վերջին 10 տարվա ընթացքում ամենամեծ բուքմեյքերական սենսացիան է:

Մեկնաբանելով Սակարիի նկատմամբ տարած հաղթանակը՝ Էլինան ասել է, որ հպարտանում է ինքն իրենով.

«Անկեղծ ասած, նյարդայնանում էի, ստիպված էի երկար սպասել իմ խաղին: Այնպես որ, ես պարզապես փորձում էի վայելել խաղը։ Ես հպարտ եմ ինքս ինձով: Հուսով եմ, որ հաջորդ հանդիպումները նույնքան դրական կլինեն»։