Ավագ երեքշաբթին նշվել է Դոնի Ռոստովի, Սանկտ Պետերբուրգի, Յարոսլավլի և Վոլգոգրադի հայկական եկեղեցիներում

27 Մարտի 2024, 19:04

Մշակույթ

Մոսկվայի հայկական եկեղեցին լուսանկարներ է տարածել Դոնի Ռոստովի, Սանկտ Պետերբուրգի, Յարոսլավլի և Վոլգոգրադի հայկական համայնքներում Ավագ երեքշաբթիի տոնակատարությունից։

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողություններըհաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը Ս. Զատիկը, որն այս տարի նշվելու է մարտի 31-ին։

Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Աստված զգալի (նյութական) ծառերի հետ միասին տնկեց նաև իմանալի (հոգևոր) ծառեր՝ արդարների ու սուրբ մարգարեների դասերը, ինչպես վկայում է Ս. Պողոս առաքյալը. «Աստված ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը» (Եփես. 1:4):

Հիմա եթերում