Ավանդական հիշատակի երթ՝ դեպի Անմար կրակը
09 Մայիսի 2023, 13:31
Երևանում «Հաղթանակի զբոսայգում» տեղի է ունենում ավանդական հիշատակի երթ դեպի Անմար կրակը։
Մասնակիցները կրում են 100 մետրանոց գեորգիևյան ժապավեն և Հայաստանի դրոշը՝ իրենց հետ տանելով մարշալների, գեներալների և Հայրենական մեծ պատերազմի հերոսների լուսանկարները:
Երթը ղեկավարում է 40 հոգուց բաղկացած նվագախումբը և դերասանները՝ խորհրդային բանակի համազգեստով: