Ավարտվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

19 Հուլիսի 2025, 23:54

Մշակույթ

Ավարտվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը։ Հայտնի են հաղթողները 3 հիմնական անվանակարգերում՝

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» է ստացել Իգոր Բեզինովիչի «Ֆիումե կամ մա՛հ» ֆիլմը, «Արծաթե ծիրանի» արժանացել է Տատո Կոթեթիշվիլիի «Սուրբ էլեկտրականություն» կինոնկարը, հատուկ հիշատակման է արժանացել Օլհա Ժուրբայի «Դանդաղ այրվող հողի երգեր» ֆիլմը։

Տարածաշրջանային մրցույթ անվանակարգում «Ոսկե ծիրան» մրցանակը ստացել է Սեպիդե Ֆարսիի «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր» ֆիլմը, «Արծաթե ծիրանի» արժանացել է Սայիդ Նուրիի «Թեհրան. անավարտ պատմություն» ֆիլմը, հատուկ մրցանակի` Զարդաշտ Ահմեդի «Տիգրիս գետի առյուծները» ֆիլմը։

«Ծիրանի կորիզ» կարճամետրաժ ֆիլմեր անվանակարգում «Ոսկե ծիրանը» ստացել է Գոռ Առուշանյանի «Մայրենիք» ֆիլմը, «Արծաթե ծիրանը»՝ Զակ Դեմիրճյանի «Oձի ապուր» ֆիլմը, իսկ հատուկ մրցանակը՝ Արեգ Ազատյանի «Աշխարհը մերն ա» ֆիլմը։

Փառատոնը բացվել է իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմով, իսկ փակումն ազդարարվել է փառատոնի հիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։