Ավարտվել են Անդրեասյան եղբայրների կինոընկերության «Անեկդոտների հերոսները» կատակերգության նկարահանումները
31 Մարտի 2025, 18:18

Անդրեասյան եղբայրների կինոընկերությունը և «KIONFILM» ստուդիան ավարտել են «Անեկդոտների հերոսները» կատակերգության նկարահանումները։ Այս մասին հայազգի ռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը հայտնել է տելեգրամյան իր ալիքում։
Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Անդրեյ Նիկիֆորովն է («Բուկիններ»), իսկ գլխավոր պրոդյուսերները՝ Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանները։
Ըստ ֆիլմի սյուժեի՝ միամիտ գավառական Պետյան պատահաբար կենդանացրել է իր սիրելի անեկդոտների ժողովածուի հերոսներին, և այժմ նա պետք է պարզի, թե ինչպես դրանք վերադարձնել իր աշխարհ։
Ֆիլմը վարձույթում կհայտնվի հուլիսի 31-ին։