Ավարտվել են լեգենդար «Արարատ-73» ֆուտբոլային թիմի մասին պատմող «Ոսկե դուբլ» ֆիլմի նկարահանումները

07 Դեկտեմբերի 2024, 15:14

Մշակույթ

Մոսկվայում ավարտվել են ««Ոսկե դուբլ» լիամետրաժ ֆիլմի նկարահանումները, որը «AP Cinema» կինոընկերության և «START» առցանց կինոթատրոնի համատեղ նախագիծն է լեգենդար «Արարատ-73» ֆուտբոլային թիմի մասին:

Գլխավոր պրոդյուսերը Վալերի Սահարյանն է, ռեժիսորը՝ Մհեր Մկրտչյանը, սցենարի հեղինակներն են Էդուարդ Այանյանը և Վալերի Սահարյանը: Ֆիլմում գլխավոր դերը կատարում է Եգոր Բերոևը, որը մարմնավորել է Ֆիլմի գլխավոր դերակատարը ռուս հայտնի դերասան Եգոր Բերոևն է։ Ննկարահանման հրապարակում նրա գործընկերներն են Քսենիա Ալֆերովան Սոֆյա Դոնյանցը, Քսենիա Ալֆյորովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Գազարովը, Բաբկեն Չոբանյանը, Անահիտ Կիրակոսյանը, Անդրանիկ Խաչատրյանը և այլք։

«Ոսկե դուբլ»-ը նվիրված է խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի մարզչական փայլուն կարիերայի փուլերից մեկին։ Հենց իր գլխավորությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը 1973-ին կարողացավ հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը՝ մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր: