Ավարտվել են Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ կատակերգության նկարահանումները

12 Ապրիլի 2025, 19:52

Մշակույթ

Հնդկաստանում ավարտվել են Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ «Իմ սիրո արքան» կատակերգական ֆիլմի նկարահանումները։ Նախագիծը ստեղծվել է TNT հեռուստաալիքի կողմից` «MyWay Studio»-ի հետ համատեղ։

Ըստ սյուժեի՝ քաջարի ոստիկան Ռամաշը բախվում է վտանգավոր ավազակ Շամարի հետ։ Հերոսներն անսպասելիորեն իմանում են, որ եղբայրներ են։ Նրանք միասին պետք է հետաքննեն իրենց ծնողների մահվան հանգամանքները։

Ֆիլմում Շամարի դերը մարմնավորել է Միխայիլ Գալուստյանը։

Նկարահանումներին մասնակցել են նաև դերասաններ Ռուսաստանից և Հնդկաստանից, մասնագետներ Չինաստանից, Կոլումբիայից և ԱՄՆ-ից։