Ավարտվել են պրոդյուսեր Ռաֆայել Մինասբեկյանի արկածային մարտաֆիլմի նկարահանումները
23 Նոյեմբերի 2024, 17:37
«Գուանտանամերա» արկածային մարտաֆիլմի մասշտաբային նկարահանումները մեկնարկել են այս տարվա ամռանը և տեղի են ունեցել Կուբայում և Ռուսաստանում։ Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են դերասաններ Ռուսաստանից և Լատինական Ամերիկայից։ Նախագծի գլխավոր պրոդյուսերն ու սցենարիստը Ռաֆայել Մինասբեկյանն է։
Ֆիլմի պատմության կենտրոնում հայտնի էքստրիմ-բլոգեր Դաշան է, ով ժամանել է Կուբա և հայտնվել տարիներ առաջ անհետացած փաստաթղթի խորհրդավոր պատմության մեջ։
Մարտաֆիլմն էկրաններին կբարձրանա 2025 թվականի աշնանը։