Ավարտվել են Թինա Կանդելակիի և Բորիս Խանչալյանի նոր սերիալի նկարահանումները
21 Փետրվարի 2025, 13:50

Ավարտվել են պրոդյուսերներ Թինա Կանդելակիի և Բորիս Խանչալյանի «Знахарь» սերիալի նկարահանումները: Այս մասին հայտնում է Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիան:
Սերիալը պատմում է շտապօգնության վարորդ Կոստյայի մասին, ով հեռանում է Մոսկվայից, քանի որ թաղված է պարտքերի և վարկերի մեջ: Նա հայտնվում է մի գյուղում, որտեղ նրան շփոթում են բժշկի հետ: Բժշկության մասին ոչինչ չիմանալով՝ Կոստյան ստիպված է ձևացնել, թե հեքիմ է, քանի որ սա հիանալի հնարավորություն է դրամական խնդիրները լուծելու համար:
Գլխավոր դերերում նկարահանվել են Դենիս Վասիլևը, Կատերինա Կովալչուկը, Նիկոլայ Ֆոմենկոն և այլք:
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Սոչիում։ Սերիայի պրեմիերան տեղի կունենա TNT հեռուստաալիքով: