Ավարտվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի անձնակազմի ռոտացիան

31 Հոկտեմբերի 2023, 21:09

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրի համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ավարտվում է խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար: