Ավելի քան 5 հազար բեռնատար սպասում է Ռուսաստանից Վրաստան անցնելուն

17 Ապրիլի 2025, 14:01

Տնտեսություն և Բիզնես

Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետով Ռուսաստանից Վրաստան անցնելու համար էլեկտրոնային հերթում է ավելի քան հինգ հազար բեռնատար: Այս մասին հաղորդվում Է հանրապետության ճանապարհային երթեւեկության կազմակերպման կենտրոնի կայքում:

Այսօրվա դրությամբ հերթում գրանցվել է 5013 բեռնատար:

Ապրիլի 13-ին հաղորդվել էր, որ ռազմա-վրացական ճանապարհի հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվել էր Վրաստանում վատ եղանակի պատճառով:

Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ։