Ավելի քան 70 բնակավայր չեզոք գոտի կդառնա, եթե ՀՀ զորքը հայելային հետ քաշեն սահմաններից. Ալվինա Աղաբաբյան

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Երեւանում հրավիրված ասուլիսին հիշեցրել է Բրյուսելյան հանդիպմանը քննարկված կետերից մեկը, որի համաձայն` ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է իրենց զինուժը հայելային հետ քաշեն սահմաններից:

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը Alpha News-ի հետ զրույցում ներկայացրել է իր վերլուծությունը, ըստ որի` եթե ՀՀ զորքը հետ քաշվի, ապա լավագույն դեպքում 100մ կարող է լինել, ինչի հետեւանքով Հայաստանի ավելի քան 70 բնակավայր վտանգի տակ կդրվի. ամբողջությամբ կամ մասամբ չեզոք գոտի կդառնա:

Նրա դիտարկմամբ` այդպիսով թշնամու ԶՈւ-ի ուղիղ նշանառության և վերահսկողության տակ կհայտնվեն նաև Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհների որոշ հատվածներ, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներ Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Տավուշում, ինչն ունենալու է բոլոր այն հետեւանքները, որոնց ականատեսը եղանք Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները թշնամուն հանձնելուց հետո: Աղաբաբյանի կարծիքով` հայելային հետքաշումը ՀՀ-ի անվտանգային շահերից չի բխում: