Ավետ Հովհաննիսյանի և Էդուարդ Իլոյանի կատակերգության հատուկ ցուցադրությունները` Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում
26 Նոյեմբերի 2024, 17:25
Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում տեղի կունենան ռեժիսոր Ավետ Հովհաննիսյանի և պրոդյուսեր Էդուարդ Իլոյանի «Մեկ օր Ստամբուլում» կատակերգության հատուկ ցուցադրությունը:
Ֆիլմի թիմն անձամբ կներկայացնի իր նախագիծը կինոթատրոններում։ Ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 28-ին։
Սյուժեի համաձայն՝ չորս ընկերներ ժամանում են Ստամբուլ, որպեսզի հանգստյան օրերն անցկացնեն իրենց ընկերոջ՝ գործարար Վադիմի զբոսանավում։ Բայց ժամանելուն պես պարզվում է, որ նա մահացել է։ Վադիմի օգնականն առաջարկում է Բոսֆորով զբոսնելիս հիշել ղեկավարին արդեն ամրագրված զբոսանավի վրա: Սգո արարողությունը միավորում է Վադիմի վաղեմի ընկերներին։ Հերոսները կատակում են, հիշում Վադիկի բոլոր ընկերուհիներին, բայց հիշում են նաև ոչ այդքան հաճելի դեպքեր…։ Մի բան պարզ է՝ նա ազդել է հավաքվածներից յուրաքանչյուրի կյանքի վրա։ Ամբողջ օրը զբոսնելուց և կյանքի մասին երկար խոսակցություններից հետո խումբը պարզում է, որ ընկերոջ մահը ամենավատ բանը չէ, որ պատահել է նրանց հետ այսօր: