«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը միջազգային կինոփառատոնում ճանաչվել է լավագույնը

18 Հոկտեմբերի 2023, 10:07

Մշակույթ

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է Բուֆալոյի միջազգային կինոփառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին:

«Հաշվի առնելով Արցախում տիրող իրավիճակը՝ կարևոր է բարձրացնել իրազեկությունը մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ՝ ապագա բռնությունները կանխելու համար։

Ավրորայի պատմությունը չպետք է կրկնվի, և դրա ապահովման բանալին նրա պատմությունը կենդանի պահելն է, ինչպես նաև հարյուրավոր մարդկանց պատմությունները, որոնք տառապում են մեր աչքի առաջ»,- նշված է ֆիլմի ֆեյսբուքյան էջում։ 

Նշենք, որ «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: