Ավստրալահայ շեփորահար Kvision-ը ներկայացրել է հայկական «Զեյթունցիներ» երգի իր տարբերակը

06 Հոկտեմբերի 2025, 15:40

Մշակույթ

Ավստրալահայ հայտնի շեփորահար Kvision-ը ներկայացրել է հայկական «Զեյթունցիներ» երգի իր տարբերակը՝ ֆրանսիացի հայտնի դիջեյ Hugel-ի հետ Իբիցայում տեղի ունեցած ելույթի ժամանակ։

«Զեյթունցիներ»-ը հայտնի հայկական ժողովրդական երգ է, որը նվիրված է պատմական Կիլիկիայի տարածքում գտնվող Զեյթուն քաղաքի բնակիչներին։ Այն պատմում է զեյթունցիների հերոսության և դիմադրության մասին, ովքեր ապստամբել են ճնշողների դեմ։ Սա քաջության և ազատության օրհներգ է, որը ոգեշնչել է հայերի բազմաթիվ սերունդների՝ պայքարելու անկախության և ազգային ավանդույթների պահպանման համար։

Հիմա եթերում