Ավստրիայում Բրուքների 200-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով

14 Սեպտեմբերի 2024, 16:53

Մշակույթ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 19-23-ը հյուրախաղերով մեկնելու է Ավստրիա և Սլովակիա։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Բրատիսլավայում մասնակցելու են շատ մեծ փառատոնի։

Դիրիժորը նաև տեղեկացրել է, որ Ավստրիայի ամենահայտնի համերգասրահներից մեկում նվագախումբը հանդես է գալու ավստրիացի հանրահայտ երգահան Անտոն Բրուքների 200-ամյակի միջոցառումների բացման համերգին, կատարելու է Բրուքների 9-րդ սիմֆոնիան։