Ավտոմեքենաների ներմուծումը Ռուսաստան կրճատվում է ոչ թե Վրաստանի արգելքների, այլ ռուբլու անկման պատճառով. Արարատ Մարդոյան

26 Օգոստոսի 2023, 16:10

Տնտեսություն և Բիզնես

«Ավտոդեգուստատոր» ընկերության հիմնադիր Արարատ Մարդոյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման Վրաստանի արգելքի խստացման շուրջ ստեղծված իրավիճակը:

Նրա խոսքով՝ ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ որևէ այլ երկիր որևէ կերպ չեն կարող ազդել Ռուսաստան ավտոմեքենաների ներկրման վրա:

«Բոլորին թվում է, որ Վրաստանի արգելքի պատճառով հոսքն ընկել է, բայց իրականում հոսքն ընկել է շատ ավելի վաղ՝ ուտիլիզացիոն վճարի բարձրացման և եվրոյի փոխարժեքի բարձրացման շրջանում», — նշեց Մարդոյանը:

Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանն այլ երկրներ ավտոմեքենաներ արտահանելու միայն երկու ճանապարհ ունի՝ Վրաստանով կամ Իրանով։

Մարդոյանի խոսքով՝ Հայաստանում գրեթե չկան խոշոր ընկերություններ, որոնք զբաղվում են ավտոմեքենաների արտահանմամբ։ «Անցյալ տարի դրանք հիմնականում գործընկեր ընկերություններ էին, բայց որոշակի դժվարությունների պատճառով գրեթե բոլոր այդ ընկերությունները աստիճանաբար դադարեցրեցին իրենց գործունեությունը, քանի որ բացակայում էին պատվերները, ինչն առաջին հերթին պայմանավորված էր գների բարձրացմամբ»,-հավելել է նա: