Ավտոշարասյուները ճանապարհին են. ՄԱԿ-ը հավելյալ օգնություն է ուղարկել բռնի տեղահանված արցախցիներին

28 Սեպտեմբերի 2023, 19:07

Քաղաքականություն

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հավելյալ օգնություն է ուղարկել Արցախից Հայաստան բռնի տեղահանված արցախցիներին: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

«ՄԱԿ-ի տեղահանվածների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ավտոշարասյուները՝ հավելյալ օգնությամբ, ճանապարհին են: Մենք պատրաստ ենք լրացուցիչ ռեսուրսներ մոբիլիզացնել՝ աջակցելու Հայաստանի կառավարության և ժողովրդի մարդասիրական ջանքերին»,- գրել է Գրանդին: