Աղալարովներից պետք է առգրավվել «Կրոկուս»-ը․ Վիտալի Բորոդին

05 Օգոստոսի 2025, 18:30

Քաղաքականություն

ՌԴ Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային ծրագրի ղեկավար Վիտալի Բորոդինը խոսել է Աղալարովների ընտանիքի հնարավոր ֆինանսական սխեմայի մասին՝ Ռուսաստանից նրանց հեռանալու ֆոնին:

Նրա կարծիքով՝ ադրբեջանցի միլիարդատեր Արազ Աղալարովն ու նրա որդին՝ Էմինը, փաստացի «փախել են» երկրից՝ զգալի պարտքեր թողնելով բանկերին։ Բորոդինն ընդգծել է, որ Աղալարովներից պետք է առգրավվել «Կրոկուս Սիթի Հոլ» առևտրի կենտրոնը։

Բորոդինը նաև հիշեցրել է, որ երբ ահաբեկչությունը տեղի է ունեցել, Էմինը բողոքել է ֆինանսական դժվարություններից: Սակայն այդ պահին, նրա պնդմամբ, Ադրբեջանում մեծ շինարարություն էր ընթանում, իսկ նա ասում էր, որ իրենք հեռանալու են ՌԴ-ից։

Հիշեցնենք, որ «Կրոկուս Սիթի Հոլ-ում ահաբեկչությունը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին՝ նախքան «Պիկնիկ» խմբի համերգի մեկնարկը։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության Աֆղանստանի մասնաճյուղը։

Ահաբեկչության հետևանքով զոհվել է մոտ 150 մարդ, որոնցից 6-ը, վիրավորվել 609 մարդ։

Նշենք նաև, որ «Կրոկուս Սիթի հոլն» ուղիղ կապ ունի Իլհամ Ալիևի հետ։ Սեփականատեր Էմին և Արազ Աղալարովները Մոսկվայի ադրբեջանցի մեծահարուստներ լինելուց բացի Բաքվի նախագահական ընտանիքի հետ ունեն խնամիական կապ։ Էմին Աղալարովն Ալիևի ավագ դստեր նախկին ամուսինն ու երեխաների հայրն է։

Հիմա եթերում