Ախալքալաքցի Արա Գյուլբեկյանը՝ միջազգային մրցույթի հաղթող

12 Ապրիլի 2024, 08:50

Հայեր | Մշակույթ

Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղից Արա Գյուլբեկյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարողական արվեստների համաշխարհային ասոցիացիայի կողմից կազմակերպված Արվեստների միջազգային մրցույթի «Ժողովրդական երգ» անվանակարգում արժանացել է 1-ին հորիզոնականին, որտեղ նա կատարել է Սայաթ Նովայի երգերը: Ուսանողի նվաճումների մասին տեղեկությունը տարածել է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի մամուլի ծառայությունը:

21 ամյա Արա Գյուլբեկյանը իր երաժշտական ուղին սկսել է դեռևս 6 տարեկան հասակում, երբ մայրն ու տատը, ինչպես Արան կատակով է նշում, ստիպողաբար տանում էին երգի դասերի: Հիմա նա գիտակցում է, թե ինչքան կարևոր են եղել այդ տարիները իր մասնագիտական կայացման գործում: Արան իր առաջին քայլերը սկսել է Ախալքալաքի մշակույթի տան Աշուղական դպրոցում, ուսուցիչ Աշուղ Ալիք Ջավախքի մոտ, իսկ բացի երգից, Վաչիանում ավելի քան 10 տարի հաճախել է ազգագրական պարերի և եղել է Վաչիան պարային համույթի սան, իսկ հիմա խմբի մեներգիչն է:

Հիմա եթերում