Ախալքալաքցի բռնցքամարտիկները մասնակցում են Եվրոպական խաղերին

23 Հունիսի 2023, 09:31

Սպորտ

Վրաստանի բռնցքամարտի հավաքականը մասնակցում է 2023 թվականի Եվրոպական խաղերին, որոնք անցկացվում են Լեհաստանում՝ հունիսի 21-ից հուլիսի 2-ը: Ազգային հավաքականի կազմում ենԱխալքալաքի մարզահամալիրի երկու մարզիկներ՝ Արտյոմ Յորդանյանն ու Արտյուշ Գոմցյանը:

Խաղերի արդյունքներից ելնելով մարզիկները կարող են Օլիմպիական խաղեր-2024-ին մասնակցելու ուղեգիր ստանալ:
Բռնցքամարտում խաղարկվում է 22 քվոտա տղամարդկանց և 22 քվոտա կանանց համար:

51 կգ քաշային կարգում հանդես կգա բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանը, խաղարկվում է 4 քվոտա, իսկ 92 կգ քաշային կարգում հանդես կգա Արտյոմ Յորդանյանը, խաղարկվում է 2 քվոտա:

Կրակովում անցկացվող խաղերը պատմության մեջ երրորդ Եվրոպական խաղերն են։ Առաջինն անցկացվել է Բաքվում 2015 թվականին, երկրորդը՝ Մինսկում՝ 2019 թվականին: 48 երկրների 7000 մարզիկներ կպայքարեն 29 մարզաձևերում մրցանակների համար: