Ախալքալաքցի մարզիկները մեդալներով են վերադարձել ըմբշամարտի ազգային մրցաշարից
22 Նոյեմբերի 2023, 19:41
Բաղդատ քաղաքում տեղի է ունեցել Վրաստանի վաստակավոր մարզչիչ Գիորգի Բոգդանովի և նախկին ԽՍՀՄ չեմպիոն Գուրամ Գոբեջիշվիլիի անվան ազատ ըմբշամարտի IX ազգային մրցաշարը։ Մրցաշարին Ախալքալաքի մարզադպրոցից մասնակցել է 7 սան, մարզիչ՝ Նորայր Կրջացյանի գլխավորությամբ։ Մարզիկներից 4-ը վերադարձել են մեդալներով։
jnews.ge-ի փոխանցմամբ՝ երկրորդ հորիզոնական են գրավել Վալերիկ Ասատրյանը և Վալիկ Ղազարյանը, իսկ երրորդ հորիզոնական՝ ԳառնիկԳաբրիելյանը և Գարիկ Պոզոյանը։