Ախալքալաքցի սպորտսմենները կարատեի WKC բաց առաջնությունից հաղթանակներով են վերադարձել

08 Նոյեմբերի 2023, 20:30

Սպորտ

Նոյեմբերի 5-ին Կասպի քաղաքում կայացել է 6-17 տարեկան կարատեի WKC բաց առաջնությունը, որից ախալքալաքցի մարզիկները վերադարձել են բազմաթիվ հաղթանակներով։

jnews.ge-ին հայտնում է, որ Ախալքալաքի թիմը նվաճել է 8 մրցանակ՝ 4 առաջին տեղ, 1 երկրորդ տեղ և 3 երրորդ տեղ։ Տեղերը բաշխվել են հետևյալ կերպ.

1. Ժենյա Կարապետյան (Զակ)՝ առաջին տեղ
2. Հարություն Ղազարյան (Մաջադիա)՝ առաջին տեղ
3. Վարդ Շահբազյան (Բալխո)՝ առաջին տեղ
4. Գրիգոր Ալմասյան (Օրջա)՝ առաջին տեղ
5. Մաքս Մուրադյան (Մաջադիա)՝ երկրորդ տեղ
6. Վահան Ապոզյան (Բուղաշեն)՝ երրորդ տեղ
7. Սերգեյ Ալեքսանյան (Գոման)՝ երրորդ տեղ
8. Ստյոպա Պարոնյան (Մաջադիա)՝ երրորդ տեղ: