Ախալքալաքի Հայ Երիտասարդության կենտրոնում մեկնարկել է «Ջավախք» ճամբարը

24 Հուլիսի 2024, 09:57

Հայեր

Ախալքալաքում մեկնարկել է «Ջավախք» ճամբարը, որն արդեն 12-րդ անգամ է անցկացվում Ախալքալաքի Հայ Երիտասարդության կենտրոնում։

Չխախտելով արդեն ավանդական դարձած կարգը՝ ճամբարը մեկնարկել է Վրաստանի և Հայաստանի օրհներգերով և Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր սպասավոր Նարեկ Տիգրանյանի օրհնությամբ։ Այնուհետև երեխաները ծանոթացել են խմբի ղեկավարներին:

Ukus - 1

Ճամբարը 6-օրյա ինտենսիվ ուսումնադաստիարակչական ժամանց է երեխաների համար ամառային արձակուրդներին։ Ուսումնական մասը ներառում է հայերի պատմության և մշակույթի թեմաները։ Այս օրերին խմբի ղեկավարներն օրինակով ցույց են տալիս սպորտով զբաղվելու կարևորությունը, խոսում հիգիենայի կարևորության մասին և այլն։

Jnews.ge-ի փոխանցմամբ՝ ճամբարն իրականացվում է 4 մունիցիպալիտետներում՝ Ախալքալաքում, Ախալցիխեում, Նինոծմինդայում և Ծալկայում։ Ճամբարն անցկացվում է Վրաստանի Հայ Օգնության Միության ֆինանսական և կազմակերպչական աջակցությամբ։ Այս տարի ճամբարին մասնակցում է տարբեր տարիքի ավելի քան 160 երեխա։ Ճամբարը կտևի հուլիսի 21-ից մինչև 27-ը։ Ճամբարի ընթացքում երեխաները սնունդ կստանան օրական երկու անգամ։ Ճամբարը կսկսվի առավոտյան ժամը 9:30-ին և կտևի մինչև 16:30-ն:

Ճամբարին մասնակցում են ոչ միայն Երիտասարդական կենտրոնի երեխաները, այլև Վրաստանի Հայ Օգնության Միության ծրագրերին մասնակցող ծնողազուրկները, սոցիալապես անապահով ընտանիքների և բազմազավակ ընտանիքների երեխաները։

Ukus - 1