Ախալքալաքի հայկական եկեղեցիների հոգևոր հովիվն իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին
11 Հունվարի 2026, 13:00
Ախալքալաքի հայկական եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանն իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին։
«Իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»,- գրել է նա։