Ախալքալաքի կարատեիստները նվաճել են 13 մեդալ

04 Հուլիսի 2023, 00:02

Սպորտ

Վրաստանի տարբեր շրջաններից շուրջ 300 մարզիկ մասնակցել է WKF կարատեի 28-րդ բաց մրցաշարին: Ախալքալաքից մրցաշարին մասնակցել են 15 մարզիկներ, որոնցից 13-ը վերադարձել են մեդալներով։

Jnews.am-ի հետ զրույցում մարզիչը՝ Սարգիս Մարգարյանը, մեծ ուրախությամբ է նշել, որ հաղթանակը շատ սպասված է եղել։

«Մենք մասնակցել ենք 15 հոգով և վերադարձել 13 մեդալով: Շատ ուրախ եմ և հպարտ, դեռ այսպիսի մրցույթ չէր եղել», – ասել է մարզիչը: