Ախալքալաքի Մաջադիա գյուղում տեղի է ունեցել ֆուտբոլի հուշամրցաշար
21 Հուլիսի 2023, 08:40
Ախալքալաքի Մաջադիա գյուղում տեղի է ունեցել ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված Գրիշա Պարոնյանի հիշատակին, որը 15 տարի խաղացել է «Աբուլ» թիմի կազմում:
Jnews-ը հայտնում է, որ միջոցառումը կազմակերպել է Գրիշայի որդին՝ Արարատ Պարոնյանը:
Խաղերին մասնակցել են Ախալքալաքի 20 ֆուտբոլային թիմեր: Մաջադիայի թիմը գրավել է 3-րդ տեղը, Զաքի թիմը ՝ 2-րդ, հաղթող է ճանաչվել Դիլիսկա գյուղի թիմը։