Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունեցել երիտասարդների օրհնության արարողություն

14 Փետրվարի 2024, 19:50

Մշակույթ

Փետրվարի 13-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում ժամերգության ավարտին տեղի է ունեցել նորապսակների օրհնության կարգ, որին հաջորդել է հանդիսություն եկեղեցու բակում: Այս մասին գրում է jnews.ge-ն։

Խարույկը, որի միջով ցատկել են նորապսակները, խորհրդանշում է հիվանդություններից և անհաջողություններից ազատվելը:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին՝ Աստվածահայտնությունից հետո 40-րդ օրը, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տյառնընդառաջը: Տոնի նախօրեին՝ փետրվարի 13-ի երեկոյան, ժամերգության ավարտին կատարվում է աշխարհի 4 կողմերի օծման կարգ, որից հետո կատարվում է մոմի օրհնության կարգ: Նախաքրիստոնեական դարաշրջանից սկիզբ առած հնագույն ավանդույթի համաձայն՝ օրհնված մոմից վառվում է խարույկ, որը խորհրդանշում է Քրիստոսի Փրկիչ լույսը: