Վրաստանի հայ մարզիկները՝ քիքբոքսինգի k1 միջազգային մրցաշարի հաղթողներ

11 Հուլիսի 2024, 11:49

Սպորտ

Հայաստանի մայրաքաղաք Երևանի Դինամո մարզասրահում կայացել է քիքբոքսինգի k1 միջազգային մրցաշար, որին Ախալքալաքի Դադեշ գյուղի թիմից մասնակցել է 5 մարզիկ, որոնք վերադարձել են երեք հաղթական գոտիով։

Jnews.ge-ի փոխանցմամբ՝ մրցաշարին մասնակցել են ինչպես Վրաստանից, այնպես էլ Իրանից, Հայաստանից, Ռուսաստանից և Լատվիայից։

1

Մարզիկներից չորսը մենամարտել են պրոֆեսիոնալ գոտու համար, մեկը՝ սիրողական։ Մեկ մենամարտ մնացել է անավարտ՝ Ռոբերտ Ափոյանինը, նա ունեցել է քթից արյունահոսություն և բժիշկն արգելել է մենամարտը շարունակել։

Սիրողական մենամարտում Կարապետ Դալողլանյանը գրավել է 2-րդ հորիզոնական։ Գոտի են նվաճել Ալբերտ Հարությունյանը՝ տեխնիկական նոկաուտով, Զոհրաբ Հարությունյանը և Անդրանիկ Թումասյանը։

2

Հիմա եթերում