Ախալքալաքի ըմբշամարտիկները միջազգային մրցաշարում հերթական հաջողություններն են գրանցել

07 Նոյեմբերի 2023, 11:05

Սպորտ

Նոյեմբերի 3-ից 5-ը Բաթումիում կայացել է Կոբա Կակալաձեի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մրցանակային տեղեր են զբաղեցրել Ախալքալաքի մարզադպրոցի ըմբշամարտիկները։

jnews.ge-ի փոխանցմամբ՝ ըմբշամարտիկ Գևորգ Հակոբյանը 32 կգ քաշային կարգում, 12-13 տարիքային խմբում զբաղեցրել է 3-րդ պատվավոր հորիզոնականը։

Նշենք, որ Դիլիսկայի ըմբշամարտի դպրոցի սաները մեկ շաբաթ առաջ Քութայիսիում կայացած հանրապետական մրցաշարից հաղթանակով էին վերադարձել, որին մասնակցել են թվով 10 ըմբշամարտիկներ, որոնցից 5-ը զբաղեցրել են երկրորդ հորիզոնականներ՝ տարբեր տարիքային ու քաշային կարգերում։

392930336_1001061610950414_5575914916462865560_n