Հայ բռնցքամարտիկները դարձել են միջազգային հուշամրցաշարի չեմպիոններ

26 Հունիսի 2024, 13:21

Սպորտ

Հունիսի 18-ից 22-ը Բաթումիում անցկացված Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային հուշամրցաշարում ախալքալաքցի երկու մարզիկներ՝ Արշակ Էլիզբարյանն ու Սամվել Ղազարյանը, չեմպիոն են դարձել՝ պարտության մատնելով իրենց մրցակիցներին։

Jnews.ge-ի փոխանցմամբ՝ 21 երկրի ուժեղ բռնցքամարտիկներ հավաքվել են Բաթումիում՝ բռնցքամարտի միջազգային մրցաշարին, որը նվիրված է վրացի գրող և պետական գործիչ Իրակլի Աբաշիձեի հիշատակին։ Միմյանց միջև պայքարում էին 19-ից 40 տարեկան բռնցքամարտիկներ: Մրցաշարն անցկացվում է արդեն երկրորդ անգամ և ընդհանուր առմամբ այն բավականին մասշտաբային է, այստեղ մասնակցում են 26 քաշային կարգի ըմբիշներ: Մրցաշարը կազմակերպել էր Գոչա Աբաշիձեն։

80 կգ քաշային կարգում, երիտասարդների շրջանում չեմպիոն է դարձել Սամվել Ղազարյանը՝ հաղթելով Հայաստանի ներկայացուցիչ Պողոսյանին, իսկ 75 կգ քաշային կարգում, մեծահասակների շրջանում բռնցքամարտիկների միջև հաղթել է Արշակ Էլիզբարյանը՝ տապալելով իսրայելցի մրցակից Դեվիդ Ջանաիային։