Ախալքալաքում 44-օրյա պատերազմում զոհված Վալենտին Բուռնուսուզյանի հիշատակին նվիրված մրցաշար է անցկացվել
27 Հունիսի 2023, 08:51
Հունիսի 26-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Արագվա գյուղում անցկացվել է 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Վալենտին Բուռնուսուզյանի հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշար։
«Այս հուշամրցաշարը կազմակերպել ենք մեր համագյուղացի, մեր եղբայր Վալենիտին Բուռնուսուզյանի հիշատակին, ով 44-օրյա պատերազմի հերոս է։ Երիտասարդների շնորհիվ, ովքեր դրսում են բնակվում, կարողացանք բոլորին համախմբել և կազմակերպել այս մրցույթը։ Մրցույթ կազմակերպելու միտքը երիտասարների շրջանում վաղուց կար», – jnews.ge-ի փոխանցմամբ, ասել է Արագվա գյուղի ներկայացուցիչ Տիգրան Յայլախանյանը։
Հուշամրցաշարում կպայքարեն 19 գուղի ֆուտբոլային թիմեր։
Մրցաշարի բացմանը ներկա են եղել փոխգնդապետի կինն ու երեք զավակները։
Վալենտինը կռվել է Ջրականի (Ջաբրաիլ) մարտերում։ Նա ավարտել է ակադեմիան, ստացել մագիստրոսի կոչում։ 2017 թվականին նշանակվել է Կապանում, այնուհետև՝ տեղափոխվել է Արցախ, որպես առանձին զրահատանկային զորամասի հրամանատար։
Վալենտինը զոհվել է հոկտեմբերի 3-ին` առաջնագծում։
Չնայած այն փաստին, որ Վալենտինը զիվորական է եղել և ունեցել է հագեցած գրաֆիկ, պահպանել է հայրեինի գյուղի՝ Արագվայի հետ կապը։
Մրցաշարի եզրափակիչ խաղը տեղի կունենա հունիսի 29-ին։