Ախալքալաքում անցկացվել է Ազգային տարազի փառատոն
18 Մայիսի 2023, 23:15
Այսօր՝ մայիսի 18-ին, ազգային տարազի Համաշխարհային օրվա կապակցությամբ, Ախալքալաքում անցկացվեց փառատոն, որին մասնակցում էին Ախալքալաքի տարբեր պարային համույթներ։
«Արդեն 6-րդ անգամ այսօր նշում ենք ազգային տարազի օրը: Թվով ութ կոլեկտիվ միջոցառմանը ներկայացավ ազգային տարազով: Երգից ու պարից բացի, ազգային տարազը յուրահատուկ նշանակություն ունի, այն ազգերին առանձնացնում է», – ասում է Ախալքալաքի մշակությի տան տնօրեն Ալիք Քսպոյանը:
Այսօրվա միջոցառումը նախատեսվում էր անցկացնել Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում, սակայն եղանակային վատ պայմաններից ելնելով անցկացվեց Մշակույթի տանը։
Միջոցառմանը ներկա էին մունիցիպալ աշխատողներ և ծնողներ։
Ազգային տարազի փառատոնին մասնակցող պարային խմբերը հանդես եկան հայկական ու վրացական պարերով, միաժանամակ՝ ներկայացնելով ազգային տարազներ:
Առաջիկայում Ախալքալաքում կանցկացվի՝ «Ասմունքի փառատոնը», «Ջավախքի գարուն» 13-րդ փառատոնը, Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումը, Ջիվանական օրը, Ախալքալաքի օրը և այլն: