Ախալքալաքում անցկացվել է «Ուսուցչի ազգային մրցանակ»-ի շրջանային փուլը

07 Հուլիսի 2024, 17:45

Կրթություն

Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում տեղի է ունեցել «Ուսուցչի ազգային մրցանակ» նախագծի՝ շրջանային փուլի հաղթողների մրցանակաբաշխությունը: Մրցույթին մասնակցել է 19 դպրոց, որոնցից հաղթող է ճանաչվել չորսը։

Կենտրոնական զբոսայգին մարդաշատ էր, հավաքվել էին տարբեր գյուղերի և քաղաքի ուսուցչական կոլեկտիվները, որոնք անհամբեր սպասում էին հաղթողների անուններին:

Հաղթող է ճանաչվել 4 դպորցի նախագիծ՝ Պտենայի հանրային դպրոցից Սոփո Գվարամաձեն «Ընկերացիր» նախագծով, Ազավրեթի հանրային դպրոցից Մետաքսիա Սերոբյանը՝ «Ամենագեղեցիկ մշակված դպրոցի բակը», քաղաքի թիվ 2 դպրոցից Կարինե Հովհաննիսյանը` «Խոսք` գրքի ակումբ» և քաղաքի թիվ 4 դպրոցից Թագուհի Սարգսյանը՝ «Թատերական արվեստի զարգացումը, Թումանյանի հեքիաթների զուգակցմամբ» նախագծով:

Հաղթող և բոլոր մասնակից ուսուցիչներին տրվեց ֆինանսական խրախուսական պարգև: