Ախալքալաքում ջահերով երթ կանցկացվի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

23 Ապրիլի 2024, 19:00

Քաղաքականություն

Այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին կմեկնարկի 1915 թվականի Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձություններին նվիրված ավանդական ջահերով երթը։

Jnews.ge-ի փոխանցմամբ՝ երթը կմեկնարկի Ախալքալաքի բերդի տարածքից և կավարտվի Սուրբ Խաչ եկեղեցում։ Այն կազմակերպվում է Ջավախքի պատանեկան միության նախաձեռնությամբ։ Կազմակերպիչները կոչ են անում բնակչությանը միանալ երթին։