Ախալքալաքում նշել են Շառլ Ազնավուրի 100-ամյակը
24 Մայիսի 2024, 09:52
Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցում (Դեմիրճյանի անվ.) նշվել է ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը։
Jnews.ge-ի փոխանցմամբ՝ Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցի ուսուցչուհի Նանուլի Հունանյանը և դպրոցի տարբեր դասարանների աշակերտները կազմակերպել էին ազգությամբ հայ, ծագումով ախալցխացի, ֆրանսիահայ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի տոնակատարությունը։
Երեխաները պատմել են նրա ծնողների ճակատագրի մասին, այն մասին, թե ինչպես են նրանք հասել Ֆրանսիա Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո։ Այն մասին, թե ինչպես է հաջողության հասել շանսոնյեն, ով է օգնել նրան դժվարին ճանապարհին։ Աշակերտները երգել են նրա երգերը ֆրանսերեն, հայերեն և անգլերեն լեզուներով, պարել նրա եբրայերենով երգերի տակ: