Ախալքալաքում նշվել է Ջիվանու օրը
03 Հուլիսի 2024, 10:33
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղը մարդաշատ էր։ Մունիցիպալիտետում նշվել է ավանդական՝ Աշուղ Ջիվանու օրը։
Երբ Ախալքալաքի տարբեր գյուղերից, Վրաստանի այլ տեղերից և Հայաստանից մեքենաները շարժվում են դեպի Կարծախ, դա նշանակում է, որ այնտեղ նշվում է Աշուղ Ջիվանու օրը։
Ավանդույթի համաձայն հյուրերը, ՏԻՄ ղեկավարները և այլք ծաղիկներ են խոնարհում գյուղի կենտրոնում գտնվող Աշուղ Ջիվանու հուշարձանին։ Այնուհետեւ հյուրերն ու տեղի բնակչությունն այցելում են Աշուղ Ջիվանու տուն-թանգարան։ Տոնն ավարտվում է համերգով։
Jnews.ge-ի փոխանցմամբ՝ Ջիվանու տոնին ելույթ են ունեցել «Ջավախք» պարային համույթը, Ախալքալաքի աշուղական դպրոցի սաները, Թովմաս Պողոսյանն իր համույթի հետ, ինչպես նաև երգիչ Մավր Մկրտչյանը։