Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի Կուբանը
16 Մայիսի 2023, 08:46
Ալեքսանդր Գրիգորյանը շուտով կնշանակվի Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Чемпионат.com-ը, փոխանցում է ArmSport.am-ը։
Ըստ լուրերի՝ մայիսի 16-ին Գրիգորյանը կժամանի թիմի ճամբար և պայմանագիր կկնքի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Եթե նրա գլխավորությամբ «Կուբանը» պահպանի Առաջին լիգայում մնալու իրավունքը, ապա պայմանագիրը կերկարաձգվի ևս մեկ մրցաշրջանով։
56-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է ԲԿՄԱ-ի կանանց թիմը, որտեղից նա հեռացել է 2022 թվականի հոկտեմբերին։
«Կուբանը» Առաջին լիգայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աաղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը։ Թիմը 31 տուրի արդյունքում վաստակել է 33 միավոր։ Մրցաշարի վերջին հինգ հանդիպումներում թիմը կրել է երկու պարտություն և երեք անգամ ոչ-ոքի խաղացել։