Աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ

26 Մայիսի 2024, 20:54

Քաղաքականություն

Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի բնակիչ, 1948 թ. ծնված Ավագ Ավագյանի դին։ Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել Սարիբեկ Բալյանի (1985 թ․) դին: Տեղեկությունը հայտնել է ՆԳՆ-ից: